«Չստացվածներից, թերեւս, ամենաստացվածը»․ Արեւիկ Ուդումյան (ֆոտո)

19:34   23 հոկտեմբերի, 2021

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել դստեր՝ փոքրիկ Նունեի հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում Արեւիկը գրկել է փոքրիկին։ Նա կրում է սեւ հանդերձանք․ տաբատ, փքաբաճկոն։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Չստացվածներից թերեւս ամենաստացվածը», - հրապարակմանը կից գրել էհաղորդավարուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արեւիկը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վանդակավոր բլուզի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Այս աշուն վայելում եմ արեւը. փորձում եմ կատվի պես մի արեւոտ տեղ գտնել ու հարմար տեղավորվել։ Կարծես թե առաջին անգամ ենք տեսնում աշնան արեւը, դեղնած ծառերը, խշխշացող տերեւները․․․ Անցյալ աշունից հետո նորից քայլել ենք սովորում, նորից փորձում ենք տեսնել, նկատել ու շնչել․․․»,- գրել էր Արեւիկը։



© NEWS.am STYLE