«Դժվար ժամանակներ են: Մարդուց խլում են հայրենիքն ու ասում ապրիր...»․ Նազենի Հովհաննիսյան

18:41   23 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից կիսվել է իր մտորումներով։

«Հա... դժվար ժամանակներ են: Մարդուց խլում են գույներն ու ասում են ապրիր .... խլում են հայրենիքն ու ասում ապրիր... խլում են սիրտն ու ասում ապրիր... կտրում են թեւերն ու ասում՝ թռիր:

Ու էսքանից հետո մենք միեւնույն է կանք, մոլորված ու խճճված, բայց կանք, անհնարին դժվար, բայց՝ կանք...... գորշության մեջ մեր գույները պահում ենք, անթեւ իրականության մեջ լայն բացված թևերով թռնում, տմարդի միջավայրում լապտերը վառ պահած գտնում մարդուն եւ վերջապես ի հեճուկս ամենի ու բոլորի՝ ապրում...

Հ.Գ. երբեք էլ հեշտ չի եղել ու հեշտ չի:

Ես չգիտեմ «հեշտ»-ը ոնց է լինում:

Երեւի միայն հանձնվելը ու վերջին ուղու վերջին պահը միայն...

իսկ մինչեւ այդ ՝ #Ապրել #ինչէլորլինի», - գրել է հաղորդավարուհին։

 

 

Լուսանկարները՝ lilit_uni



© NEWS.am STYLE