Հեծանվաշորտեր եւ տոպ․ Աննա Գրիգորյանի նոր լուսանկարները

11:46   24 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով գայթակղիչ կերպարում։

Ինտագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է սեւ տոպ, նույն գույնի հեծանվաշորտեր, ինչը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աննան սեւ բոդի էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։

 



© NEWS.am STYLE