«Նուրբ»․ Հասմիկ Խոջյանը՝ քնքուշ կերպարում

21:46   23 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է աշնանային քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է կանաչ երանգի, ծաղկավոր պրինտով զգեստ։ Նա արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից Հասմիկը հարց է ուղղել իր հետեւորդներին՝ գրելով․ «Սուրճ, թե՞ թեյ։ Օրինակ ես, երկուսն էլ սիրում եմ։ Բայց ավելի շատ՝ սուրճ, եթե թեյ, ապա այն պետք է լինի յուրահատուկ, օրինակ՝ թարմ մրգերով, կամ գրեչկայի։ նոր համեր եմ սիրում փորձել»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին ուսերի հատվածում բաց զգեստ էր կրում։ Հասմիկը հավաքել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ «Ես պատկանում եմ էն տեսակ մարդկանց թվին, ովքեր լիարժեք են բոլոր իրավիճակներում, այսինքն՝ երբեք հարսանիք չեմ գնում ջինսով, խանութ չեմ գնում «տան հագուստով»  և զբոսնելու չեմ գնում երեկոյան երկար «պոչիկով» հագուստով։ Միշտ եմ այսպիսին եղել՝ տեսակ է»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE