Ալեք Բոլդուինն այցելել է սպանված օպերատորի հրաժեշտի արարողությանը

10:14   24 հոկտեմբերի, 2021

Դերասան Ալեք Բոլդուինը ներկա է գտնվել օպերատոր Գալինա Հաթչինսի հրաժեշտի արարողությանը, որին նա սպանել է «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս մասին հայտնում է New York Post-ը։

Արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հարավում գտնվող Սանտա Ֆե քաղաքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Վերջին հրաժեշտը կազմակերպել է կինեմատոգրաֆիստների միջազգային գիլդիան, փոխանցում է Gazeta.ru-ն։

Ավելի վաղ Բոլդուինը մեկնաբանել էր նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունը։

Մինչ այդ կինեմատոգրաֆիստների միջազգային գիլդիան պահանջել է քննել սպանությունը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Նյու Մեքսիկոյում, նկարահանման հրապարակում։ Ոստիկանությանն ուղղված դիմումի համաձայն Բոլդուինը կրակել է «Ժանգը» վեստերինի նկարահանող խմբի ուղղությամբ, մահացել է 42-ամյա օպերատոր Հալինա Հատչինսը, իսկ խմբի ռեժիսորը վնասվածք է ստացել եւ այս պահին ծայրահեղ վիճակով գտնվում է հիվանդանոցում։



© NEWS.am STYLE