«Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո»․ Լիլիթ Հովհաննիսյանն առաջին անգամ ցուցադրել է նորածին որդու լուսանկարը

20:43   23 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նորածին որդու հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթը կրում է ծաղկավոր, երկարափեշ զգեստ։ նա ջերմ գրկել է փոքրիկին։ «Կյանքիս հետ անցկացրած կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո», - գրել է երգչուհին, ապա նշել է որդու էջը։

«Յան Վահրամի Պետրոսյան

Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.

1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։

2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։

Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն», - ավելի վաղ գրել էր Լիլիթ Հովհաննիսյանը։



© NEWS.am STYLE