Ինչու է Լեոնիդ Ագուտինը չեղյալ հայտարարել ելույթը եւ ինչպես է դա կապված Վարումի՝ հոր հիվանդության մասին սենսացիոն հայտարարության հետ

11:14   24 հոկտեմբերի, 2021

Լեոնիդ Ագուտինը չեղարկել է իր ելույթը Եկատերինբուրգի «Ночь музыки» փառատոնում: Նա պետք է կատարեր «Луч солнца золотого» ստեղծագործությունը, որով ավանդաբար փակում են միջոցառումը։

Այն մասին, թե ինչու է հայտնի երգիչն ու երգահանը հրաժարվել ելույթ ունենալ, գրում է «Экспресс газета»-ն։ Ինչպես պարզվել է, նման որոշման նա եկել է իր կնոջ՝ Անժելիկա Վարումի Իրինա Շիխմանի հետ սենսացիոն հարցազրույցից հետո։ Երգչուհին պատմել է իր հոր մահացու հիվանդության մասին, որին, նրա խոսքով, ստիպված են եղել տեղափոխել ԱՄՆ։ Կար մտավախություն, որ տղամարդու հիվանդությունը կարող է փոխանցվել ժառանգաբար։

Այնուամենայնիվ, շատերին պարզ չէ, թե որտեղ է կապը Ագուտինի ելույթի չեղարկման եւ Վարումի ընտանիքի ժառանգական հիվանդության միջեւ․․․

Հիշեցնենք, որ Ագուտինն ու Վարումը միասին են արդեն 24 տարի։ Զույգը բազմաթիվ ծանր պահեր է ապրել, այդ թվում՝ կապված դերասանի դավաճանության հետ։



© NEWS.am STYLE