Ռայան Գոսլինգը «Բարբի» ֆիլմում կխաղա Քեն տիկնիկի դերը․ նրա զուգընկերուհին Մարգո Ռոբին է

13:39   24 հոկտեմբերի, 2021

Ռայան Գոսլինգը կմասնակցի «Բարբի» ֆիլմի նկարահանումներին։ Այս մասին հաղորդում է Deadline պարբերականը: Ամերիկյան դերասանը կխաղա Քեն տիկնիկի դերը ։ Այժմ Ռայանը գտնվում է Warner Bros.-ի հետ բանակցությունների վերջնական փուլում։ Մինչ այդ աստղը չէր ցանկանում համաձայնել ստանձնել դերը՝ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։ Սակայն նկարահանումները ձգձգվում էին, եւ ստուդիան պնդում էր, որ հենց Գոսլինգը նկարահանվի ֆիլմում։

Հարկ է նշել, որ Բարբի տիկնիկի դերը կխաղա Մարգո Ռոբին։ Այս պահին ժապավենի մանրամասները չեն բացահայտվում։ Ֆիլմի ռեժիսորը Գրետա Գերվիգն է։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2023 թվականին։

 

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE