Փերիս Հիլթոնը հարսանիքի նվերների ցուցակ է կազմել. այն կարող է շփոթել բազմաթիվ հյուրերի

16:11   24 հոկտեմբերի, 2021

Այս տարվա փետրվարին 40-ամյա Փերիս Հիլթոնը ուրախ լուր էր հայտնել․ նա ամուսնանում է իր սիրելիի՝ գործարար Քարթեր Ռեումի հետ։ Այդ զույգն արդեն մի քանի ամիս հանդիպելի է եղել։ Փերիսը չի թաքցնում իր անձնական կյանքը, եւ այժմ պատրաստակամորեն կիսում է առաջիկա հարսանիքի մանրամասները:

Հյուրերի հրավիրատոմսերում աստղային զույգը նշել է այն նվերների ցանկը, որոնք կցանկանային ստանալ: Ռեեստրն ընդգծում է նրանց շքեղ ճաշակը, քանի որ սիրահարներն ընտրել են միայն լավագույնը։ «Ցանկությունների ցանկի» մեջ են մտնում հիմնականում դեկորի դիզայներական առարկաներ ու սպասք։

Օրինակ, Hermes-ի սպասք, որի գինը տատանվում է 180-230 դոլարի սահմաններում: Կամ Buccellati ապրանքանիշի արծաթյա շրջանակ՝ 3200 դոլար արժողությամբ: Նաեւ Baccarat ապրանքանիշի մոմակալ, արջի բյուրեղապակյա արձանիկ նույնպես Baccarat, Christofle MOOD սկուտեղ, William Yeoward բաժակների հավաքածու եւ այլն։ Նորապսակների համար նվերների ընդհանուր գումարը կկազմի 61 254 դոլար:

Հիշեցնենք, որ Hilton հյուրանոցների ցանցի նախկին ժառանգորդուհին երեք անգամ նշանադրվել էր, բայց հիմա նա հաստատ լուրջ է տրամադրված։  Այս նշանակալի իրադարձությունը կդառնա Peacock-Paris in Love ռեալիթի շոուի մի մասը։  Աստղը ցույց կտա նախապատրաստման բոլոր փուլերը, իսկ վերջնական մասը կլինի հարսանիքը։ Պրեմիերայի  ամսաթիվը դեռեւս չեն հայտնում։

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE