«Ես չգիտեի, որ էս երկիրը սիրելու եմ, ատելու ու նորից եմ սիրելու»․ Իրինա Այվազյան

12:44   24 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել` հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով հմայիչ ու ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանուհին կրում է մուգ երանգի վերարկու։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Ես չգիտեի, որ էս երկիրը սիրելու եմ, ատելու ու նորից եմ սիրելու», - հրապարակումը մակագրել է նա։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր սեւ հանդերձանք։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ, բայց ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «...եւ մեզ մնաց ծուխը.. ոչ թե այրված ծաղիկների կամ ծխախոտի, այլ պատերազմների ու խնկի...»։

 



© NEWS.am STYLE