«Ապրել պահի մեջ ու ապրել մինչեւ վերջ...»․ Հրաչուհի Ութմազյան

15:51   24 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին կերպարանք է ընդունել Երեւանի կենտրոնում։ Նա կրում է սեւ եւ կարմիր գույների համադրությամբ հուդի, սեւ տաբատ, նույն երանգի կաշվե բաճկոն։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Ապրել պահի մեջ ու ապրել մինչեւ վերջ... Իմ երջանկության բանալին ժամանակին ես հենց այդտեղ եմ գտել շաաաատ դժվարությամբ, բայց գտել եմ», - հրապարակումը մակագրել է Հրաչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հաղորդավարուհին կրում էր վառ երանգի, կարճ զգեստ, սեւ բաճկոն, բարձրակրունկներ։ Նա արձակել էր մազերը, նախընտրել՝ մեղմ շպար։ Հրապարակմանը կից Հրաչուհին գրել էր․ «Ես հաճախ եմ նախադասության վերջում բազմակետ դնում... Շարունակություն կա այդ կետերի մեջ... Ես սկսում եմ վախենալ ինքս ինձնից, երբ վերջակետի կարիք եմ զգում»։



© NEWS.am STYLE