«Ամեն օր սիրո խոսքեր ասեք նրանց, ում պահում եք ձեր սրտերում»․ Լիլիթ Բասյան

20:39   24 հոկտեմբերի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է սեւ հանդերձանք․ սպորտային կոստյում, փքաբաճկոն, մարզակոշիկներ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ Կերպարը համադրել է ոճային արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից սննդաբանը կիսվել է իր մտորումներով՝ գրելով․

«Մի օր մենք չենք լինի։ Եկեք կյանքի ընթացքում չարություն, զայրույթ չտարածենք։ Մեր մեջ պահպանենք մարդուն։ Ձեր սրտում բնակեցրեք միայն բարություն։ Բոլոր նրանց, ում սիրում եք, ամեն օր գնահատենք։ Եկեք միմյանց պահպանենք։ Փորձենք միասին ապրել։ Երբեք ոչինչ մի հետաձգեք վաղվան։ Ամեն օր սիրո խոսքեր ասեք նրանց, ում պահում եք ձեր սրտերում»:

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լիլիթը սպիտակ զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին։ «Մի վախեցեք: Մի վախեցեք ապրել, մի վախեցեք սխալվել, մի վախեցեք ռիսկի դիմել: Արեք այն, ինչից ամենից շատ եք վախենում եւ ձեռք կբերեք ազատություն։ Կյանքը մեկն է, եւ հնարավոր չէ այն վերաշարադրել կամ կանգնեցնել: Մի ափսոսացեք անցած օրերի համար: Ապրեք այսօրվա համար: Մենք` մարդիկս, ունիկալ ենք. կա՛մ ապրում ենք անցյալով, կա՛մ շտապում ապագա` մոռանալով ներկայի մասին: Վաղը կարող է չգալ, եկեք ապրենք ամեն պահը: Գտեք ձեր հոգու ազատությունը եւ սկսեք ապրել, ոչ թե գոյատեւել»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE