«Ոճային»․ Մերի Երեմյանի աշնանային լուքը

17:36   24 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Երեմյանը երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում ցուցադրել է աշնանային լուքը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է մոխրագույն հագուստ․ տոպ, ջինսե տաբատ, ժակետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Մերիի կերպարն ամբողջացնում են սպորտային կաշիկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի վերարկուի հետ։ Մերին նախապատվություն էր տվել սպիտակ սպորտային կոշիկին, արձակել մազերը։ Դերասանուհին բնական շպարով էր։



© NEWS.am STYLE