Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը խոսել է միայնության մասին

23:11   24 հոկտեմբերի, 2021

Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, իր Instagram-ում հրապարակել է Տուլայի աշնանային լուսանկարը։ Երգիծաբանի կինն այն մակագրել է հոգեբան Վերոնիկա Սիդորովայի խոսքերով։

«Ես չեմ հավատում այն մարդու միայնությանը, որն անում է այն, ինչ նա սիրում է։ Նա միայնակ չէ, քանի որ նա իր հոգու հետ է», — ասված է գրության մեջ։

Հայտնի չէ, թե Տատյանա Բրուխունովան միայնակ է զգում Պետրոսյանի հետ ամուսնության մեջ, թե անկեղծորեն հիանում է խորը մեջբերումով, սակայն նրա բաժանորդները հաստատ գնահատել են ուղերձը:

«Ինչպիսի հրաշալի բառեր», - կիենց աջակցություն են հայտնել հետեւորդները։

Հարկ է նշել, որ իր Instagram-ի էջում Տատյանա Բրուխունովան ամուսնու լուսանկարները գրեթե չի հրապարակում. հիմնականում ինքն է, իր այցելած թատերական ներկայացումները, կարդացած գրքերը եւ սիրելի դերասանները:

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE