Լյուբա Ուսպենսկայայի նոր դեմքը հիասթափեցրել է ժողովրդին (վիդեո)

20:07   24 հոկտեմբերի, 2021

Լյուբով Ուսպենսկայան իր 67 տարիների համար պարզապես հիանալի տեսք ունի: Շանսոնի թագուհին չի հոգնում հանդուգն մինիներով եւ շքեղ դեկոլտեով ցուցադրել իր կազմվածքը։

Լյուբով Ուսպենսկայան սիրում է տպավորիչ կերպարներ, հանուն որոնց փորձում է պահպանել երիտասարդ եւ եռանդուն կնոջ տեսակը: Սակայն, գեղեցկության հետեւից ընկնելով արտիստուհին որոշում է կասկածելի փորձարկումներ անել։

Գաղտնիք չէ, որ երգչուհին կոսմետիկ պրոցեդուրաների եւ գեղեցկության տխրահռչակ ներարկումների սիրահար է։ Սակայն, նա հատուկ կիրք ունի ֆիլլերների հանդեպ։ Ուսպենսկայան ժողովրդին ապշեցրել է նոր դեմքով՝ նրանց առջեւ ներկայանալով երիտասարդ կույսի կերպարով։

Երկրպագուներն իրենց սիրելի արտիստուհու տարօրինակ տեսքը չեն գնահատել։ Շատերի կարծիքով՝ աստղի նոր դեմքը «չափազանց վերափոխված» է։

Երաժշտական քննադատ Սերգեյ Սոսեդովը կարծում է, որ Լյուբով Զալմանովնան երիտասարդ երեւալու իր ձգտման ճանապարհին անցել է բոլոր հնարավոր սահմանները: «Բազմաթիվ վիրահատական միջամտություններից հետո երգչուհին զրկվել է իր ամենագլխավոր առավելությունից՝ բնականից եւ անկրկնելիությունից։ Ինձ թվում է՝ Լյուբան չափն անցել է։ Պետք չէ դա անել։ Նա նման է Բարբի տիկնիկի, դա այնքան էլ չի համապատասխանում Ուսպենսկայայի ռեպերտուարին», - «ТВ Центр» հեռուսաալիքի «Хватит слухов!» հաղորդման եթերի ժամանակ ասել է նա։

 



© NEWS.am STYLE