«Արեւ»․ Մարինկա Խաչատրյանի աշնանային լուսանկարը (ֆոտո)

16:43   24 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին կրում է վանդակավոր պրինտով ժակետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Արեւ»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր սպիտակ լայնեզր գլխարկի հետ։ Մարինկան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպրն ամբողջացրել էր ոճային աքսեսուարը՝ ժամացույց։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել Մարինկային․ «Փայլում ես»։

 

Լուսանկարը՝ avyanphoto



© NEWS.am STYLE