Մահացել է «Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Ռոգոժկինը

17:00   24 հոկտեմբերի, 2021

72 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Ռոգոժկինը։ Այս մասին հաղորդում է «Պետերբուրգյան օրագիր»-ը՝ հղում անելով «Լենտաֆիլմի» մամուլի ծառայությանը։

Մահվան պատճառը չեն հայտնում։

Կատարվածի մասին տեղեկությունը հաստատել է նաեւ կինոքննադատ Օլգա Շերվուդն իր Facebook-յան էջում:

Ալեքսանդր Ռոգոժկինը ծնվել է 1949-ի հոկտեմբերի 3-ին Լենինգրադում: Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը: 1974-1977թթ. աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես դեկորատոր-նկարիչ։ Առավել հայտնի է որպես այնպիսի ֆիլմերի ռեժիսոր, ինչպիսիք են «Ազգային որսի առանձնահատկությունները» (1995), «Ազգային ձկնորսության առանձնահատկությունները» (1998)։ Աշխատել է «Улицы разбитых фонарей» (1998) եւ այլ սերիալների վրա։

Աղբյուրը՝ РИАНовости



© NEWS.am STYLE