«Ի՞նչ է երջանկությունը, եթե ոչ պահը զգալը, պահով ապրելն ու պահը վայելելը…»․ Դիանա Գրիգորյանի լուսանկարը Գոշավանքից

22:41   24 հոկտեմբերի, 2021

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գոշավանքում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Դիանան կրում է մուգ գույնի հագուստ․ պատառոտված տաբատ, բլուզ, երկար փքաբաճկոն։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ «Ի՞նչ է երջանկությունը, եթե ոչ պահը զգալը, պահով ապրելն ու պահը վայելելը…», - կադրին կից գրել է Դիանա Գրիգորյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան բաց վարդագույն բլուզ էր կրում։ Սցենարիստն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Չկա որեւէ ֆիլտր։ Իրականում պետք էր ֆիլտրենք իրականությունը՝ ապրելու ավելի ազնիվ ու խաղաղ եւ, այո՛, առանց «ֆիլտրերի»,- գրել էր Դիանան։



© NEWS.am STYLE