«Շքեղ»․ Նաիրա Մովսիսյանը՝ համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստով

23:34   24 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան, շքեղ կերպարում։ Դերասանուհին կրում է խորը դեկոլտեով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով սեւ գույնի զգեստ։ Նա նախընտրել է գեղեցիկ վարսահարդարում եւ վառ ու ընդգծված շպար։ Նաիրայի երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան։

Ավելի վաղ դերասանուհին նոր ֆոտոշարքից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում պատկերված էր գայթակղիչ կերպարում։ Դերասանուհին կրում էր եթերային զգեստ, բարձրակրունկներ։ Նա ընտրել էր վառ շպար, մազերն արձակված էին։  Մասնագետի դերն էր մեծ քո կերպարներին շունչ հաղորդելու համար և բոմբ լուսանկարչի», - հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE