Գիտեի՞ք արդյոք. «Քայլ առաջ 2. փողոցները». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

13:14   25 հոկտեմբերի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ջոն Չուի ՝ 2008թ.-ի «Քայլ առաջ 2.փողոցները» ժապավենի մասին։

Եվ այսպես…

1. Չեյզի դերին պատրաստվելու ժամանակ Ռոբերտ Հոֆմանն իսկապես մասնակցել է գետնանցումում ընթացող բրեյք-դանսի փողոցային մրցումներին։

2. Ֆիլմի նկարահանումներով զբաղվել են Touchstone Pictures և Offspring Entertainment ընկերությունները։

3. Պարային խմբի անվանումը  «410» է։ Դա Բալտիմոր քաղաքի հեռախոսահամարի կոդն է։

4. Ֆիլմում հայտնվում են MTV-ի հայտնի շոուի՝ Kings of the Dancefloor-ի ֆինալիստները՝ JabbaWockeez-ը։

5․ Այս ֆիլմն իր նախորդին գերազանցել է ընդամենը 36 միլիոն դոլարով։

6. Չենինգ Տատումը, որը գլխավոր դեր է խաղացել  «Քայլ առաջ» Ֆիլմում, կրկին իր դերն է խաղացել կարճ կամեոյում:

7. Պրոդյուսերները շատ էին ցանկանում Տատումին տեսնել գլխավոր հերոսի դերում, սակայն դերասանը չցանկացավ  նկարահանվել այդ դերում:

8. Ռեժիսոր Էնն Ֆլետչերին փոխարինել է Ջոն Մ. Չուն։

9. Դերասան Ադամ Սևանին իր նորամուտն է նշել ֆրանշիզայի այս մասում, որից հետո դարձել է «Քայլ առաջ» պարային շարքի խորհրդանիշը ՝ հայտնվելով մնացած բոլոր շարունակություններում:

10. Ֆիլմը մրցանակակիր Է դարձել MTV Movie Awards-ի «Լավագույն Համբույր» անվանակարգում, ինչպես նաեւ՝ Teen Choice Awards-ի եւ Imagen Foundation Awards-ի երկու անվանակարգերում:

11. 22 մլն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 150 մլն դոլար։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE