«Հրաշք բալիկներ». Հռիփսիմե Հակոբյանը հիացրել է որդիների լուսանկարով

10:41   25 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում պատկերված են նրա եւ երգիչ Մարտին Մկրտչյանի որդիները՝ Լեոն եւ Ռոբերտը։ Երգիչների ավագ որդին ջերմ գրկել է փոքրիկ եղբորը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու երեխաներին բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Հրաշք բալիկներ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին լողափնյա հանգստի ընթացքում։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը սեւ շապիկ էր կրում, վագրային պրինտով շրջազգեստ։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին գրել։   



© NEWS.am STYLE