«Կյանքը դաս է․ սովորիր ու վայելիր»․ Հասմիկ Կարապետյան

12:12   25 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին վառ գույնի պիջակ է կրում։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Կյանք դաս է։ Սովորիր ու վայելիր»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Հասմիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Երկու երեխաների մայրիկը խոշոր վզնոց էր կրում։ «Վայելիր յուրաքանչյուր պահ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր երգչուհին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել։



© NEWS.am STYLE