«Yerevan Jazz Fest 2021». նոյեմբերին կմեկնարկի միջազգային 7-րդ փառատոնը

11:21   25 հոկտեմբերի, 2021

Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է հերթական  «Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնը։

Այս տարի այն կմեկնարկի նոյեմբերի 17- ին աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնայի մենահերգով եւ կեզրափակվի դեկտեմբերի 6-ին կենդանի լեգենդ, աշխարհահռչակ թմբուկահար Բիլլի Քոբամի եւ նրո բենդի համերգով։

Այդ օրերի ընթացքում նախատեսվում եւ բազմաթիվ ջազային համերգներ, մաստեր կլասեր, ֆիլմի ցուցադրում եւ այլ միջոցառումներ։ Փառատոնի մասնակից են լինելու հայ հանդիսատեսին արդեն հայտնի եւ սիրված ջազմեններ, ինչպես նաեւ երիտասարդ խմբեր, որոնք կներկայացնեն ջազն իրենց յուրօրինակ մեկնաբանությամբ։



© NEWS.am STYLE