«5 տարի միասին». Ալինա Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ

21:44   25 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ «5 տարի միասին։ Շնորհավորում եմ, սիրելիս»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները շնորհավորել են նրանց ու հոճայախոսություններ գրել․ «Հրաշալի զույգ»։

Օրերս հրապարակված լուսանկարն արվել էր Մատենադարանի մոտ։ Ալինա Մարտիրոսյանը կրում էր ջինսե տաբատ, սեւ բլուզ, սպորտային կոշիկներ։ Նա արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ Դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE