«Ապրիր կյանքդ, ինչպես ցանկանում ես». Աթենա Մանուկյան (ֆոտո)

22:44   25 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Աթենա Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում հունահայ երգչուհին լողազգեստ է կրում։ Նա արձակել է մազերն ու շպարված չէ։ Կերպարն ամբողջացնում է նուրբ վզնոցը։ «Բոլորս էլ երկու կյանք ունենք։ Երկրորդը սկսվում է, երբ հասկանում ենք, որ միայն մեկն ունենք»,- մեկնաբանություններում գրել է Աթենան ՝ օգտագործելով «ապրիր կյանքդ, ինչպես ցանկանում ես» հեշթեգը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին սպիտակ տոպ էր կրում եւ շրջազգեստ, որոնք ընդգծում էին նրա գեղեցիկ կազմվածքը։ Հունահայ երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Եթե սկսել ես զրոյից` ձեռքումդ ոչինչ չունենալով, բայց կարողացել ես դառնալ այն, ինչ հիմա ես, միշտ ամենահարուստ հոգին ես ունեցել»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE