«Ձեր երջանկությունը կլինի բացարձակ եւ անզիջում, երբ այն կախված լինի ձեզանից եւ ձեր ներքին խաղաղությունից». Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ջերմ լուսանկարը

16:45   25 հոկտեմբերի, 2021

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մանոն պատկերված է ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի հետ։ Զույգը վերջերս բնակության է տեղափոխվել ԱՄՆ։ «Այն ամենը, ինչ մտնում է քո կյանք, դու այն ձգում ես դեպի քեզ… Այն ամենը, ինչ կատարվում է քո գիտակցության մեջ, դու ձգում ես դեպի քեզ: Ձեր երջանկությունը կլինի բացարձակ եւ անզիջում, երբ այն կախված լինի ձեզանից եւ ձեր ներքին խաղաղությունից: Մտածեք բարի»,- գրել է նա։ 

Ավելի վաղ Մանոյի հետ լուսանկար էր հրապարակել Սարգիս Գրիգորյանը՝ մեկնաբանություններում դիմելով նրան․«Գիտեմ՝ դժվար է քեզ ինձ հետ... Իսկ դժվար չէ՞ արդյոք առանձ ինձ... Գիտեմ, որ կասես անհնարին: Շնորհակալ եմ, որ հանդուրժում ես, կներես իմ խելագարությունների համար, քանզի տեսակս է ըմբոստ, բայց սիրտս՝ մաքուր: Իսկական ընկեր, իմ կյանքի ընկեր, խելառ հույզերս լուռ մարսող ընկեր... Ընկեր ոչ թե կին...»։



© NEWS.am STYLE