Վերա Բրեժնեւան պարծեցել է 24 հազար դոլար արժեքով մատանիով, որը ստացել է Կոնստանտին Մելաձեից

12:45   25 հոկտեմբերի, 2021

Վերա Բրեժնեւան ցույց է տվել ամուսնուց՝ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեից ստացած թանկարժեք նվերը։

Նա Bulgari-ի՝ շքեղ ադամանդով զարդարված մատանու լուսանկարը հրապարակել է Ինստագրամյան էջում։

Մատանու արժեքը կազմում է 24 հազար դոլար։

«Երեկ առավոտյան պարզապես լավ տրամադրությամբ անելով այս լուսանկարը՝ ես դեռ չգիտեի, որ ամուսինս ինձ անակնակալ է մատուցելու նաեւ երեկոյան եւ երկու թռիչքից ես հետո ես կհայտնվեմ նրա գրկում, մենք կնշենք մեր տոնը, եւ ես լիակատար երջանիկ կլինեմ։ Սերը կփրկի աշխարհը»,- գրել է Բրեժնեւան։

Ի դեպ, Մելաձեն եւ Բրեժնեւան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2015թ․-ին։



© NEWS.am STYLE