«Ուրիշներին լուսավորելու համար ինքդ քո մեջ արեւ պետք է ունենաս». Աննա Դովլաթյանը՝ նուրբ կերպարում

23:47   25 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը բաց գույնի հագուստ է կրում։ Աննան արձակել է մազերը, հագուստի երանգի գլխարկ ընտրել։ Նա նուրբ շպարով է, նախապատվություն է տվել ոճային աքսեսուարներին։ «Ուրիշներին լուսավորելու համար ինքդ քո մեջ արեւ պետք է ունենաս»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը մեծացնում է դստերը՝ Կարինային։ Կադրերում Աննան եւ Դավիթը ջերմ գրկախառնված էին։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE