«Նշանածս ինձ սիրուն նկարելու մեծ շնորհ ունի». Հասմիկ Խոջյանի լուսանկարը Գյումրիից

18:47   25 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գյումրիում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում նա ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ բլուզի հետ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ է ընտրել, արձակել մազերը։ «Գյումրիում իսկական աշուն էր, հատկապես այս այգում։ Նշանածս ինձ սիրուն նկարելու մեծ շնորհ ունի, համաձա՞յն եք»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կանաչ, ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Հասմիկը հարց էր ուղղել իր հետեւորդներին՝ գրելով․ «Սուրճ, թե՞ թեյ։ Օրինակ ես, երկուսն էլ սիրում եմ։ Բայց ավելի շատ՝ սուրճ, եթե թեյ, ապա այն պետք է լինի յուրահատուկ, օրինակ՝ թարմ մրգերով, կամ գրեչկայի։ Նոր համեր եմ սիրում փորձել»։



© NEWS.am STYLE