Ծաղիկներ, հմայիչ կերպար. Լիլուի լուսանկարը

19:48   25 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլուն ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերը, նուրբ շպարով է։ Երգչուհին կադրում պատկերված է ծաղկեփնջերի ֆոնին։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլուն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, սեւ զգեստ էր կրում, բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված էին, երեկոյան շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր ոճային գոտին։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում գրել էր․ «Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարեւոր է, քան նրա զգեստը»։



© NEWS.am STYLE