«Գեղեցկուհի». ինչ զգեստ է ընտրում Էլեն Ասատրյանը երեկոյան կերպարի համար

20:43   25 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին արծաթափայլ զգեստ է կրում։ Էլենը հավաքել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Նա նուրբ աքսեսուարի է նախապատվություն տվել, իսկ հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Էլենը կանաչ զգեստ էր կրում, որը համադրել էր գոտու հետ։ Նա արձակել էր մազերը, նախապատվությունը տվել արտահայտիչ շպարին։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE