Կինն իրական դեմքը ցույց է տալիս հանդիպումներից մեկ ամիս անց

23:19   18 հոկտեմբերի, 2013

Կինը սպասում է 4 շաբաթ եւ մեկ օր, մինչեւ ընկերոջը թույլ է տալիս իրեն տեսնել առանց դիմահարդարման: Գիտնականները նման եզրահանգման են եկել 2 հազար կանանց մասնակցությամբ անցկացված գիտափորձից հետո:

Ըստ The Daily Mail-ի, 10 կնոջից 6-ը սպասում է, որպեսզի զուգընկերն իրեն բավականաչափ սիրի: Դրանից հետո միայն կանայք պատրաստ են տղամարդկանց ցուցադրել իրենց իրական դեմքը: Կանանց մեկ երրորդը վստահ է, որ եթե զուգընկերը շատ վաղ տեսնի իրենց առանց կոսմետիկայի, հարաբերությունների մասին կարելի է մոռանալ:

Նոր երկրպագուի վրա ցանկալի տպավորություն թողնելու համար կանայք հայելու առջեւ ավելի քան 40 րոպե կանգնում են՝ պատրաստվելով ռոմանտիկ հանդիպման: Ընդ որում, տիկնայք ձգտում են, որպեսզի մազերը նույնքան գեղեցիկ լինեն, որքան դեմքը: Հարցվածների մեկ երրորդը վստահ է, որ իրենց ներկա ընկերը կհեռանար, եթե առաջին հանդիպմանն առանց դիմահարդարման գնային:

Գիտափորձի հեղինակները պնդում են, որ կանանց մեծ մասն առանց դիմահարդարման իրեն պակաս գրավիչ ու ինքնավստահ է զգում: Նրանք վախենում են, որ հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ հաջողություն չեն ունենա, եթե փողոց դուրս գան առանց դիմահարդարման:

Հարցախույզին մասնակցած աղջիկների մեկ երրորդն էլ խոստովանում է. ընկերոջ տուն գնալիս անմիջապես ուղղվում է դեպի լոգարան՝ դիմահարդարումը շտկելու: Գիշերվա կեսին կամ վաղ առավոտյան նույնպես նրանք արագորեն մտնում են լոգարան, որպեսզի նոր երկրպագուն իրենց խնամված տեսքի: Հետազոտությունն ապացուցում է, որ 10 կնոջից 9-ը ցանկանում է, որպեսզի նոր սիրելին կարծի, թե ինքը գեղեցիկ է օրվա ցանկացած պահի:



© NEWS.am STYLE