Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված ռեժիսորը պատմել է, թե ինչպես է ունեցել ողբերգական միջադեպը

18:09   25 հոկտեմբերի, 2021

«Ժանգ» ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուսան, որը նկարահնման հրապարակում վիրավորվել է դերասան Ալեք Բոլդուինի կրակոցից, խոսել է ողբերգական օրվա մանրամասների մասին, հայտնում է Deadline-ը;

Նրա խոսքով՝ մինչ թիմը պատրաստվում էր նկարահանմանը, Բոլդուինը սովորում էր ձեռքում պահել զենքը։ Ռեժիսորը կանգնած է եղել օպերատոր Հալինա Հատչիսնի հետեւում, երբ ուժեղ կրակոց է լսել․ դրանից հետո նրա ուսը սկսել է արյունահոսել։

Մյուս օպերատորը՝ Ռիդ Ռասելը, նշել է, որ Բոլդուինը զենքի հետ վարվելիս միշտ շատ զգույշ է եղել։

«Ժանգը» վեստերնի նկարահանումների ընթացքում ողբերգությունը տեղի է ունեցել հոկբեմբերի 21-ին։ Գլխավոր դերակատար Ալեք Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը լիքցքավորված է եղել մարտական փամփուշտներով։ Կինոօպերատոր Հալինա Հատչինսը ծանր վիրավորում է ստացել, որի հետեւանքով հիվանդանոցում մահացել է։

 



© NEWS.am STYLE