Ռասայական սկանդալ. «Դյունա» ֆիլմի պաստառից հեռացրել են թխամորթ դերասանուհուն

10:11   26 հոկտեմբերի, 2021

«Դյունա» ֆիլմն աղմուկ հանեց ամբողջ աշխարհում՝ հեղինակներին պատկառելի եկամուտ բերելով՝ նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսային սահմանափակումները։ Ինչպես միշտ, մեծ գումարներ բերել է Չինաստանի շուկան, սակայն Warner Bros.-ն այնտեղ ստիպված է եղել խորամանկության դիմել։

Համացանցում են հայտնել «Դյունա» ֆիլմի գովազդային պաստառները Չինաստանի համար, որոնք տարբեվում են մյուս երկրների համար նախատեսված պրոմոնյութերից։ Չինացիները մեծ մասը չի սիրում թխամորթ մարդկանց, այդ պատճառով պաստառներից պարզապես հեռացրել են դերասանուհի Շերոն Դունկանին։

Սոցիալական ցանցերում փոթորիկ է սկսվել․ շատերը Warner Bros.-ին մեղադրում են երկերեսանիության համար։ Ստուդիան ռասիզմի դեմ պայքարում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ խոսքը չինական վարձույթից ստացվելիք մեծ գումարիների մասին չէ։



© NEWS.am STYLE