«Դու հիասքանչ ես». Միխայիլ Գալուստյանի կինը շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա առիթով

22:01   25 հոկտեմբերի, 2021

Հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, նշում է ծննդյան օրը։ Դերասանի կինը՝ Վիկտորյան, ամուսնուն հուզառատ հրապարակում է նվիրել։

«Շնորհավոր ծնունդդ, իմ սեր։ Առաջ շարժվիր եւ հասիր նպատակներիդ։ Ես գիտեմ, թե որքան կարեւոր է դա քեզ համար։ Ուժ, ոգեշնչում եւ ամուր առողջություն եմ մաղթում՝ իրականություն դարձնելու համար այն, ինչ մտածել ես։ Ես ու երեխաները քեզ կաջակցենք մռայլ օրերին։ Խելացի, ուժեղ, էներգիայով լի, տարված, հաջողակ, մարդկային, բազմազան, ինքնաբավ, հետաքրքիր, սրտագին, հիասքանչ»,- նշել է Վիկտորյան։

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan)

Միխայիլն իր ծննդյան օրվա առիթով կատակել է Ինստագրամում եւ Աստծոն շնորհակալություն հայտնել, որ համբուրել է իրեն։

Հրապարակված լուսանկարում Գալուստյանը պատկերված է միջոցառումներից մեկի ընթացքում։ Մեկնաբանություններում հայտնի կատակերգուն գրել է, որ շատ շնորհակալ է Աստծուն իր ընտանիքի՝ կնոջ՝ Վիկտորյայի եւ դուստրերի՝ Էստելայի եւ Էլինայի համար։ Հեռուստահաղորդավարը նաեւ շնորհակալություն է հայտնել իր հավատարիմ ընկերների եւ նրա համար, որ բոլորն առողջ են եւ երջանիկ։ Կատակերգուն շնորհակալ է իր ճակատագրի եւ նրա համար, որ հավատարիմ երկրպագուներ ունի։ Հրապարկման վերջում նա դիմել է Աստծոն եւ շնորհակալություն հայտնել, որ ինքը կարողացել է իրեն գտնել այս կյանքում։

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan)



© NEWS.am STYLE