Մանե Գալոյանն «Օպերալիա» մրցույթի ընթացքում արժանացել է հանդիսատեսի համակրանք Rolex մրցանակին

23:18   25 հոկտեմբերի, 2021

Օպերային երգչուհի Մանե Գալոյանն «Օպերալիա» մրցույթի ընթացքում արժանացել հանդիսատեսի համակրանք մրցանակին, հայտնում է OK Magazine-ը։  Երգչուհին մրցույթում նաեւ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը եւ ճանաչվել «Սարսուելայի լավագույն կատարող»: Այս տարի մրցույթը երկրորդ անգամ անց է կացվել Մոսկվայում։

Մրցույթի հիմնադիր Պլասիդո Դոմինգոն անձամբ է հանձնել մրցանակները տաս ֆինալիստներին։ Գլխավոր մրցանակները ստացել են Վիկտորյա Կարկաչեւան (մեցո-սոպրանո, Ռուսաստան) եւ Իվան Այոն-Ռիվասը (տենոր, Պերու)։ Հանդիատեսի քվեարկության արդյունքում հանդիսատեսի համակրանք  Rolex մրցանակը հանձնվել է Մանե Գալոյանին (սոպրանո, Հայաստան) եւ Իվան Այոն-Ռիվասին (տենոր, Պերու)։

Ի դեպ, Պլասիդո Դոմինգոն «Օպերալիա» (Operalia) մրցույթը հիմնել է 1993թ․-ին։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE