«Տարիների ընթացքում ավելի եք գեղեցկանում». Արմինկայի երեկոյան կերպարը

12:46   26 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ է կրում, որը բաց  ուսերի հատվածում։ Այն ընդգծել է Արմինկայի գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Տարիների ընթացքում ավելի եք գեղեցկանում»։

View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ էր կրում, արձակել էր մազերն ու  արտահայտիչ շպարով էր։ «Չորացած (կամ չիրացած) պառավ գեշոն ջերմ ու սրտագին ողջույններ է ուղարկում բոլոր ջահել-ջիվան գեղեցկուհիներին»,- մեկնաբանություններով հեգնանքով գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE