Ոճային մայրիկ. Լուսինե Թովմասյանի աշնանային լուքը

13:45   26 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լուսինեն ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ «Ամեն անգամ ինքս ինձ ասում եմ, որ պետք չէ մեկնելուց առաջ ամեն ինչ թողնել վերջին օրվա։ Եվ միշտ նույնն է, չեմ հասցնում․․․»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր որդու՝ Ալեքի հետ։ Լուսինեն ջերմ գրկել էր նրան։ «Երեխաների ժպիտն ու անհոգ աչուկները բավական են, որ մայրիկներն իրենց հանգիստ ու խաղաղ զգան բոլոր պարագաներում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE