Բրիթնի Սփիրսը հոր համար արդարացի պատիժ է պահանջում

12:11   26 հոկտեմբերի, 2021

Վերջերս Բրիթնի Սփիրսն ազատություն է ձեռք բերել՝ ազատվելով հոր՝ 13 տարի շարունակվող խնամակալությունից։ Աստղն արդեն չի վախենում ասել ճշմարտությունը եւ իր ինստագրամյան էջում հաղորդագրություն է հրապարկել՝ ուղղված տեղի ունեցածի մեղավորին։

«Սա ուղերձ է իմ ընտանիքին․․․ նրա համար, որ այն ինձ ավելի ուժեղ ցավ է պատճառել, քան դուք երբեւէ կարող եք պատկերացնել։ Ես գիտեմ, որ խնամակալությունը շուտով կավարտվի, բայց ես դեռ արդարություն եմ ցանկանում»,- գրել է երգչուհին։

Նա նշել է, որ բարձրահասակ չլինելու պարագայում (164 սմ) ինքը միշտ ստիպված է եղել «մեծ» մարդ լինել։

Ջեյմի Սփիրսը Բրիթնիի խնամակալն է եղել 2008թ․-ից նյարդային պոռթկումից հետո։ 2021թ․-ին դատարանը Բրիթնի Սփիրսին ազատել է հոր խնամակալությունից։ Դատական գործընթացի շուրջ մասշտաբային սկանդալ է բարձրացել․ վկաներն ու Բրիթնին պնդում են, որ Սփիրսն առավելագույնս սահմանափակել է աստղի ազատությունը, որոշել նրա շփման շրջանակը, թույլ չի տվել երեխաներ ունենալ եւ հետեւել է նամակագրությանը։



© NEWS.am STYLE