«Խոսքեր չկան». Մարգարիտա Պոզոյանի աշնանային կերպարը

14:18   26 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսնակար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին վառ գույնի բլուզ է կրում։ Մարգարիտան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ Մեկնաբանությունների հատվածում ռուսաստանաբնակ երգչուհին բարի աշխատանքային շաբաթ է մաղթել հետեւորդներին, իսկ վերջիններս նրան դրական խոսքեր են գրել․ «Յուրօրինակ գեղեցկուհի, խոսքեր չկան»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Մարգարիտան կապույտ գույնի վերնաշապիկ էր կրում, վերարկու։ Ռուսաստանաբնակ երգչուհին արձակել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ «Աշնանային տրամադրություն»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE