«Սիրելիս հիացած էր». Իջինի հրապուրիչ լուքը

15:44   26 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ լայնեզր տաբատ է կրում, որը համարդել է կապույտ տոպի հետ։ Երգչուհին հավաքել է մազերն ու վառ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու աքսեսուարները՝ պայուսակ, խոշոր վզնոց։ «Ձեզ դո՞ւր է գալիս կերպարը։ Սիրելիս հիացած էր»,- մեկնաբանություններում գրել է Իջինը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Ռուսաստանաբնակ երգչուհին հավաքել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ ««Երբ դուք կյանքում ինչ-որ բան շատ եք ցանկանում, հանկարծ խաղի մեջ է մտնում ձգողականության օրենքը»․ Էնդրյու Կարնեգի։ Մի սահմանափակեք ձեր ձեր մտքերը, ցանկություններն ու երազանքները»,- մեկնաբանություններում գրել էր Իջինը։



© NEWS.am STYLE