Բոլդուինի մասնակցությամբ «Ժանգը» ֆիլմի նկարահանումները կվերսկսվեն օպերատորի մահվան հետաքննության ավարտից հետո

17:22   26 հոկտեմբերի, 2021

«Ժանգը» ֆիլմի նկարահանումները, որի վրա աշխատանքների ընթացքում դերասան Ալեք Բոլդուինը պատահմամբ սպանել էր օպերատորի, կվերսկսվեն միայն միջադեպի հետաքննության ավարտից հետո, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պրոդյուսների նամակը։

«Քանի որ ապրում ենք այս ճգնաժամը, որոշում ենք կայացրել նկարահանումները դադարեցնել գոնե մինչ այն պահը, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվի»,- ասված է նկարահանող խմբի նամակի մեջ։

Ժապավենի պրոդյուսերները հայտարարել են, որ անկախ իրավիճակի բարդությունից՝ «խոսքն, ամենայն հավանակնությամբ, ընդմիջման եւ ոչ թե նկարահանումները դադարեցնելու մասին է»։

Հոկտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ «Ժանգը» վեստերնի տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում Ալեք Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով։ Արդյունքում մահացել է օպերատոր Հալինա Հատչինսը, վիրավորվել է ռեժիսոր Ջոել Սոուսան։

 



© NEWS.am STYLE