«Սիրուն». Վիկտորյա Սահակյանը՝ նուրբ կերպարում

22:47   26 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Զգայուն»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն նրան հաճոյախոսություններ գրել․ «Մոգական աչքեր ունես», «սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մանուշակագույն զգեստ էր կրում, որը ոտքի հատվածում առանձնանում էր համարձակ բացվածքով։ Դերասանուհու մազերն արձակված էին, վառ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները, արեւային ակնոցը, փոքրիկ պայուսակը։



© NEWS.am STYLE