Ոճային. Դիանա Գրիգորյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

18:41   26 հոկտեմբերի, 2021

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Դիանան սեւ տաբատ է կրում եւ վերնաշապիկ, որոնք համադրել է գոտու հետ։ Նա հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան մուգ գույնի հագուստ էր կրում՝․ պատառոտված տաբատ, բլուզ, երկար փքաբաճկոն։ Նրա մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ «Ի՞նչ է երջանկությունը, եթե ոչ պահը զգալը, պահով ապրելն ու պահը վայելելը…», - կադրին կից գրել էր Դիանա Գրիգորյանը։



© NEWS.am STYLE