«Միշտ եղեք ձեր ավելի լավ տարբերակը»․ Օլյա Հակոբյանի ֆոտոշարքը

19:42   26 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ տոպ է կրում եւ բաց գույնի տաբատ, որոնք համադրել է սեւ պիջակի հետ։ Օլյան արձակել է մազերը, գլխավոր ընտրել։ «Միշտ եղեք ձեր ավելի լավ տարբերակը, ոչ թե մեկ ուրիշի միջակ տարբերակը»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Օլյան կանաչ նախշերով զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկը արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE