Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է, թե ինչու է փակվել «Прожекторперисхилтон» նախագիծը

14:34   26 հոկտեմբերի, 2021

Պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը բացահայտել է «Прожекторперисхилтон» հանրահայտ շոուի փակման պատճառը․ նախագիծը հեռարձակվում էր ռուսական «Առաջին ալիքով»։ Նրա խոսքով՝ ինքն ու հումորիստ Սերգեյ Սվետլակովը նախագծից հետացել են «ТНТ» հեռուստաալիքի հետ պայմանագրի պատճառով։ Մարտիրոսյանն այդ մասին հայտնել է YouTube-յան «Ковальский» ալիքին տված հարցազրույցում։

Կատակերգուն պարզաբանել է, որ ի սկզբանե «ТНТ»-ի ղեկավարությունը չէր առարկում, որ շոումենները դառնային մեկ այլ ալիքով հեռարձակվող «Прожекторперисхилтон» հաղորդման վարողները, սակայն ինչ-որ պահի իրավիճակը դադարեցրել է բավարարել նրանց, եւ նրանք սկսել են պնդել, որ Սվետլակովն ու Մարտիրոսյանը հեռանան «Առաջին ալիքից»։

«Ինչ-որ պահի «ТНТ»-ում ասացին․ «Տղաներ, մենք ձեզ արգելում ենք շարունակել»,- հիշել է Մարտիրոսյանը։



© NEWS.am STYLE