Քիմ Քարդաշյանն ու Fendi-ն համատեղ հավաքածու կներկայացնեն

16:11   26 հոկտեմբերի, 2021

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է իր Skims ապրանքանիշի եւ իտալական Fendi-ի համատեղ հավաքածուի թողարկման մասին։

«Fendi x Skims-ն իր տեսակով առաջին համագործակցությունն է, որը Fendi-ի շքեղությունը միավորում է Skims-ի նորարական մոտեցման հետ»,- Ինստագրամում գրել է Քիմը։

Դատելով կադրերից՝ հագուստի հավաքածուն հիմնականում բաղկացած է լինելու ներքնազգեստից՝ զուգագուլպաներ, կրծկալներ, անդրավարտիքներ, բոդիներ, որոնք զարդարված կլինեն ապրանքանիշերի լոգոտիպերով։ Ըստ լուրերի՝ հավաքածուում ներառված կլինեն նաեւ զգեստներ, սպորտային կոստյումներ եւ վերնահագուստ։

Հավաքածուն վաճառքի կհանվի արդեն նոյեմբերի 9-ին․ այն հնարավոր է գնել միայն կայքում, որը հատուկ ստեղծվել է համագործակցության համար։



© NEWS.am STYLE