Ալյոնա Վոդոնաեւան Մոսկվայում 19 միլիոն ռուբլիով բնակարան է գնել իր կատվի համար

18:18   26 հոկտեմբերի, 2021

Հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Ալյոնա Վոդոնաեւան իր կատվի՝ Էսկոբարի համար բնակարան է գնել։

Super-ի հաղորդմամբ՝ 39-ամյա հեռուստահաղորդավարուհու մոր եւ որդու մոտ սրվել են ալերգիայի նոպաները, սակայն Ալյոնան պատրաստ չէ բաժանվել սիրելի կենդանուց, այդ պատճառով որոշել է նրա համար բնակարան գնել իր գեղեցկության սրահից եւ նախկին ամուսնու բնակարանից ոչ հեռու։

Վոդոնաեւան բնակարանը գնել է հիպոթեքային վարկավորմամբ։ Պարբերականը հայտնում է, որ սովորաբար այդ շրջանում բնակարաններն ավելի թանկ արժեն, սակայն Էսկոբարի համար գնված տարածքը վերանորոգման կարիք ունի՝ հաշվի առնելով, որ տունը կառուցվել է ավելի քան հարյուր տարի առաջ։



© NEWS.am STYLE