Ռեփեր Մորգենշտերնը ներողություն է խնդրել Հաղթանակի օրվա մասին իր արտահայտության համար

19:13   26 հոկտեմբերի, 2021

Ռեփեր Մորգեմշտերնը ներողություն է խնդրել Հայրենական մեծ պատերազմի մասին իր խոսքերի համար։ Արտիստը հրապարակում է արել ինստագրամյան էջում։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել բոլորից, ում խոցել են Հաղթանակի օրվա մասին իմ խոսքերը։ Ես ոչ մի դեպքում չեմ նստեմացրել իրադարձության կարեւորությունն ու նշանակությունը, միայն անկեղծորեն խոստովանել եմ, որ «չեմ հասկանում», իսկ արտահայտությունը կտրել են կոնտեքստից։ Ես հարգում եմ վետերաններին եւ հպարտանում նրանցով, սակայն, ցավոք, կոռկետ չեմ ձեւակերպում մտքերս»,- գրել է Մորգենշտերնը։

Նախօրեին Քսենիա Սոբչակի YouTube-յան ալիքում հրապարակվել է ռեփերի հետ հարցազրույցը, որում հնչել է հետեւյալ արտահայտությունը։ «Ես չեմ հասկանում Հաղթնակի տոնը, որը տեղի է ունեցել 76 տարի առաջ»։ Մորգենշտերնի խոսքով՝ «հավանաբար հպարտանալու բան չկա»։

Արտիստն ափսոսանք է հայտնել, որ վետերաններին լրացուցիչ գումար հատկացնելու իր առաջարկը հարցազրույցում չեն ներառել։ Մորգենշտերը նաեւ տխրել է, որ «ոչ ոք չի գրել» տիեզերքի եւ տեխնոլոգիաների յուրացման հարցում «նոր հաղթանակներ տոնելու» իր մաղթանքի մասին՝ ուղղված ռուսներին։

 



© NEWS.am STYLE