Մորգենշտերնի կնոջը քննադատել են ցուցադրության ընթացքում տարօրինակ քայլվածքի համար

20:13   26 հոկտեմբերի, 2021

Ռուս ռեփեր Մորգենշտերնի կինը՝ Դիլարա Զինատուլինան, մասնակցել է Bicholla ապրանքանիշի «Сон в летнюю ночь» հավաքածուի ցուցադրությանը եւ համացանցում քննադատության ենթարկվել։ Մեկնաբանությունները հայտնվել են TikTok-ում։

Շոուն անց է կացվել Mercedes-Benz Fashion Week Russia նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ «People Talk» հաշվի ադմինիստրատորները սոցիալական ցանցում կարճ հոլովակ են հրապարակել, որում 21-ամյա Դիլարան ցուցադրության ընթացքում քայլում է պոդիումում։ Նա լայն բլուզ է կրոմ, երկար սեւ շրջագզեստ, որն առանձնանում է կտրվածքով ոտքի հատվածում, նույն գույնի բարձրակրունկներ։ Զինատուլինան վառ շպարով է, շեշտադրված են աչքերը։

Կադրերում երեւում է, որ Զինատուլինան դանդաղ քայլում է պոդիումում։ Հրապարակումը վիրուսային է դարձել եւ գրեթե 300 հազար դիտում եւ ավելի քան 17 հազար լայք ունի։ TikTok-ի օգտարերերը սկսել են քննարկել հոլովակը եւ քննադատել մոդելի՝ իրենց կարծիքով՝ դանդաղ քայլքը։



© NEWS.am STYLE